17 09 2022

Դժգոհ են սեփական խմբակցության ներսում. ներքին լուրջ «բազարներ» են․ «Փաստ»

Դժգոհ են սեփական խմբակցության ներսում. ներքին լուրջ «բազարներ» են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին օրերին ԱԺ ՔՊ խմբակցությունում առավել ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ է ձևավորվել, ներքին լուրջ «բազարներ» են: Վիճակն առավել սրվել է սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվա իրադարձություններից ու ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում տեղի ունեցածից հետո:

Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ վիճակ է հատկապես կապված Քրիստինե Պողոսյանի հետ, որն, ի դեպ, «ամենաակտիվն» էր այդ օրը և նույնիսկ լրագրողին հարվածելու փորձ արեց: Մեր ունեցած տեղեկություններով, նրա այս պահվածքը քպականների «առանձնահատկություններով» չէ միայն պայմանավորված: 

ՔՊ-ի մեր աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում Պողոսյանի գործերն այնքան էլ լավ չեն, նրանից ընդհանուր դժգոհություն կա հարազատ խմբակցության ներսում: Ավելին, մեզ տեղեկացրեցին, որ նրանից նույնիսկ բողոքել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ