30 08 2022

Արցախի անկախության տարեդարձը՝ կրկին առանց ՀՀ իշխանական էլիտայի․ «Հրապարակ»

Արցախի անկախության տարեդարձը՝ կրկին առանց ՀՀ իշխանական էլիտայի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 31-րդ տարեդարձն այս տարի էլ կնշվի առանց ՀՀ իշխանական էլիտայի։ Վարչապետը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ ոտք չի դրել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կամ ՔՊ-ական պատգամավորները կմեկնե՞ն Արցախ․ հարցրինք ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանին։

«Պարոն Սիմոնյանն ԱՀ ԱԺ նախագահից սեպտեմբերի 2-ին Արցախում գտնվելու հրավեր չի ստացել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե նա այդ օրը կլինի Արցախում, ինչպես նաեւ կլինեն այնտեղ պատգամավորներ, թե ոչ՝ կհայտնենք մի փոքր ուշ»։ Սակայն, մեր տեղեկություններով, ո՛չ կառավարությունից, ո՛չ խորհրդարանից որեւէ մեկն Արցախ չի մեկնի։ Չնայած դեռ մեկուկես ամիս առաջ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ  ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրել էր Արցախ՝ անկախության 31-րդ տարեդարձը նշելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ