20 08 2022

Ենթադրվում է` առաջին անցակետը կապելու է Վարդենիս գնացող ճանապարհը Սոթք-Քարվաճառի հետ․ «Հրապարակ»

Ենթադրվում է` առաջին անցակետը կապելու է Վարդենիս գնացող ճանապարհը Սոթք-Քարվաճառի հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետ ստեղծել։ Առաջին անցակետը Սոթքի հատվածում է և, ենթադրաբար, կապելու է դեպի Վարդենիս գնացող ճանապարհը հայկական կողմի ջանքերով կառուցված Սոթք-Քարվաճառ ճանապարհի հետ, որն իր հերթին Ադրբեջանը թունելներով և նոր ճանապարհներով կկապի Գանձակի և Ադրբեջանի հյուսիս-արևմտյան այլ շրջանների հետ։ Երկրորդ անցակետն Արարատի մարզում՝ Նախիջևանի սահմանին է՝ Երասխ-Սադարակ հատվածում, երրորդ անցակետը Քարահունջ-«Էյվազլի» կոչված հատվածում է։

Ուշագրավ է, որ ոչինչ նշված չէ հարավում՝ Մեղրիի հատվածում անցակետի ստեղծման, ինչպես նաև հյուսիսում՝ Տավուշի մարզում անցակետ տեղադրելու մասին։ Նշվածներն այն հատվածներն են, որտեղ, ենթադրաբար, կարող է բացվել երկաթուղային հաղորդակցություն, այսինքն՝ առաջնահերթություն է տրվում ավտոմոբիլային ճանապարհներին կամ, այլ կերպ ասած, Ադրբեջանի համար հարմար միջանցքների շահագործմանը, մինչդեռ խոսվում էր ընդհանուր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, որտեղ նաև Հայաստանին ձեռնտու ճանապարհներ կապաշրջափակվեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ