23 01 2025

Կես ժամ ուշացաք, անգամ ներողություն չխնդրեցիք․ Խաչատուրովը՝ դատավորին



Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական ճանաչված և վերաբացված դատական նիստը, որը նշաակված էր այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 10-ին, մեկնարկեց շուրջ կես ժամ ուշացումով։ 

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որն անցնում է գործով, դիմեց դատավորին՝ ասելով, որ ժամը 10-ին բոլոր կողմերը ներկայացել են դատարան, բացի դատավորից և հարցրեց, թե ե՞րբ վերջ կդրվի դատավորի նման պահվածքին։ Կոչ արեց նշանակել նիստը այնպիսի ժամի, որ կարողանա գալ։ «Անգամ ներողություն չխնդրեցիք ուշացման համար։ Ընդհանրապես, այդպես է ընդունված հասարակ մարդկանց մոտ, առավել ևս դատավորների մոտ պետք է այդպես լինի»,- ասաց Խաչատուրովը։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը պարզաբանեց, թե նիստի ուշ մեկնարկի պատճառը Խաչատուրովի թարգմանիչի ուշացումն է։

Ի դեպ, Յուրի Խաչատուրովի թարգմանիչը, որն ուշացումով եկավ նիստին, ասաց, որ դատարանի կողմից պատշաճ ծանուցում չի ստացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ