Մատակարարման շղթայի ցնցումները հաղթահարելու պայմաններով, մենք սեղանին դրեցինք «Խաղաղության խաչմերուկի» նախագծի մեր առաջարկը, որը հուսով եմ՝ ծանոթ է ձեզ: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խոսքը մեր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունն ավելի արդյունավետ դարձնելու, նոր տրանսպորտային հաղորդակցություններ ստեղծելու մասին է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ, խորացնելու մեր համագործակցությունը Իրանի, Վրաստանի հետ:
Սա նաեւ ԵՄ-ի մասին է, որովհետեւ եթե այս ծրագիրն իրականություն դառնա, մենք կունենանք նոր շղթայական երթուղիներ Հայաստանով Եվրամիության համար։
Դա միայն տնտեսության խնդիր չէ։ Դա նաև անվտանգության շատ կարևոր գործոն է, քանի որ դուք հենց նշեցիք փոխկախվածությունը որպես ընդհանուր կայունության և անվտանգության համար շատ կարևոր գործոն:
Բայց, իհարկե, այս նախագիծը կաշխատի այն դեպքում, երբ մենք կարողանանք կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, ինչը, ցավոք, հիմա այդպես չէ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը