«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում բոլորն ընդդիմության ընդդիմություն են, բոլորը միայն քննադատում են, ոչ մեկը չի մտածում՝ ինչ անել, որ աջակցեն իշխանությունների դեմ մղվող պայքարին․ երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար, նախկին դատախազ Արթուր Մոսիյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն ընկալելի՞ է, որ դիմադրության շարժման նախաձեռնողները շոգի պատճառով մեկ շաբաթով հետաձգում են հայտարարված հանրահավաքը։
«Մեկ-երկու օր հետո հանրահավաք անելը, կարծում եմ, մեծ բան չի փոխի, այս ապիկար իշխանությանը հեռացնելու խնդիրը պետք է բոլորի օրակարգում լինի։ Իհարկե, պետք է միշտ պայքարել՝ շոգին, թե ցրտին, բայց մի քանի օրով տեղափոխությունն էական բան չի փոխի»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը