23 12 2021

Պետք է հնարավորինս ողջունել և խրախուսել, որ Նիկոլն ու նիկոլականները հնարավորինս ակտիվ «ուտեն իրար»

Պետք է հնարավորինս ողջունել և խրախուսել, որ Նիկոլն ու նիկոլականները հնարավորինս ակտիվ «ուտեն իրար»

Կարելի է անվերջ հետևել, թե ինչպես է այրվում կրակը, ինչպես է հոսում ջուրը և... ինչպես են միմյանց բմբուլները քամուն տալիս Նիկոլի «հեղափոխական» կեղծավորները: Երևանի արդեն նախկին քաղաքապետ նշանակված Հայկ Մարությանի նախօրեի ելույթն ու դրան հաջորդած ալենսիմոնայանական արձագանքները այդ «սերիայից» են: Թամաշան, այն է՝ տեսարանը ապահովված է: Եթե մարդ սրանց մեղքով այսքան դառը ու մահացու իրականությունից լրիվ կտրված լիներ, միգուցե պոպ-կորն, նույն ինքը՝ ադի-բուդի վերցներ և օն-լայն ու ծաղրալի քմծիծաղով հետևեր դրանց իրարուտոցուն:

Հայկ Մարությանը, կարելի է ասել, նորից «դերի մեջ» էր: Ու բավականին շքեղ ելույթ էր գրել: Ամենից գնահատելին այն է, որ նա, լինելով նիկոլական խմբոնի ներսից, ավելին՝ «առաջին կռուգ» ներսում շրջողներից, իր այդ ելույթով հանրությանն ի ցույց դրեց Նիկոլ Փաշինյանի ու նրա ամբողջ «թիմի» կեղծավոր, այլասերված, սնամեջ ու խեղաթյուրանք լինելու աստառը: Ճիշտ է, մի քիչ «կարկատած» ցույց տվեց, բայց, ամեն դեպքում:
Հայկ Մարությանը մե՜ծ «հայտնագորություն» էր արել, մասնավորապես, նա վերջապես նկատել է, որ Նիկոլն ու նիկոլականները... սորտավորում են բոլորին, այդ թվում՝ իրենց կողքին կանգնածներին: «ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել, նրանք առաջ են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին: Սա նույնպես անընդունելի է և վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն»,-հայտարարեց Հայկ Մարությանը:

Չէ, բայց այդ պահի ամբողջ շքեղությունն այն է, որ իրեն որպես ՔՊ-ից, ինչպես պարզվում է, դեռ 1 տարի առաջ դուրս եկածի սորտավորելուց և հակահեղափոխական կամ թշնամի համարելու սրտնեղում է Մարության Հայկո՛ն: Այն Մարության Հայկոն, որ երբ Նիկոլի մոտ էր վազել և շա՜տ էր ուզում քաղաքապետ դչառնալ, հասարակությանը բաժանեց «սևերի» ու «սպիտակների»: Հիմա Նիկոլի ու նրա մատի չրթիկով շխարժվողների համար ի՛նքն է դարձելզ «սև»:
Եթե Հայկ Մարությանը լրիվ անկեղծ լիներ, ապա գոնե ձևի համար մի հատ ներողություն կխնդրեր իր՝ «սև-սպիտակ» սորտավորման ցածր վարմունքի համար: Չնայած՝ խնդրի-չխնդրի: Գոնե տողերիս հեղինակը հաստատ չի՛ ներելու: Բոլորը, ովքեր նոյեմբերի 9-ից հետո շարունակել են «քայլել» Նիկոլի հետ, աններելի՛ են:
Նրանց հետ կապված միակ ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ հայտնվեն ճաղերի ետևում և, արդեն կարելի լիովին չկասկածել, որ մեկը մյուսի դեմ այնպիսի՜ ցուցմունքներ կտան, այնպիսի՜ խեղաթյուրանքներ կմերկացնեն, որ Հայկ Մարությանի դեկտեմբերի 22-ի ելույթը մանկան անմեղ թոթովանք կթվա:

«Դե հիմա տեսնենք, թե ո՞վ է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից»,-այս անգամ անկեղծորեն սրտնեղած ասաց Հայկ Մարությանն ու սկսեց մերկացնել իր պաշտած Նիկոլին ու նրա Ալենին և մյուս «հեղափոխականներին»: Ըստ էության, Հայկ Մարությանը մնացած բոլորին, ովքեր դեռ շարունակում են լպստել Նիկոլի նկարը, այն սրբապատկեր համարելով (մեղա...), ցույց տվեց, թե ներսից ի՜նչ աստիճան, որքա՜ն անհուսորեն կամ «միանշանակ ու աներկբա» փտած են այդ խմբոնն ու այնտեղ կուտակվածները:
Նրանք, որ գաղտնի հրամանով իրենց 1,5 միլիոնանոց աշխատավարձեր են դուսր գրում, միլիոնանոց պրեմիաներ, 200 հազար դոլարանոց ճոխ «պադավատներ», որ խոշորացույցով հետևում են, թե ով ում սոցցանցային գրառմանն ինչ «լայք» դրեց ու զանգերով պահանջում են «գործից ազատել», որ իրենց ազգուտակի համար «լևի» հողահատկացում կամ գոնե «ծաղկի բուդկա» են ուզում, ասենք, քաղաքապետից...

Այո, Հայկ Մարությանը Նիկոլի աստառը ցույց տվեց, «խեղափոխության» աստառը, որ չնայած այն ի սկզբանե էլ «868» և «869» շտրիխ-կոդով արտադրության «կտորից» էր, բայց ի լրումն դրա նաև «ցեցը կերած» ու թունավոր էր և տակավին՝ է:

Այդ հրապարակային ցուցադրությունն էր պատճառը, որ առաջիններից մեկը հենց Ալեն Սիմոնյանը արձագանքեց իր երբեմնի ընկեր Հայկ Մարությանի ելույթին: Ու ի՛նչն է բնութագրական. Ալեն Սիմոնյանը, որ խոսքի ազատության ու մամուլի դեմ դրակոնային պատժամիջոցներ կիրառելու, տուգանելու օրինագծեր է հորինել, ի՛նքը անցավ Հայկ Մարությանի հանդեպ անձնական վիրավորանքի: Այ, եթե Մարությանը նրան դատի տա, էլի տեսարաններ կլինեն:

Բայց, մեր մեջ ասած, արդեն դրա տրամադրությունն էլ չկա, քանզի, ինչպես ժամանակին նույն Հայկ Մարությանն էր սիրում ասել՝ «ոնց ենք մենք ձեզանից...»: Ի դեպ, Ալեն Սիմոնյանը իզուր է այդպես «իրեն կոտորում» Փաշինյանի համար: Արդեն տևական ժամանակ է, չեն դադարում ամենատարբեր շշուկներն ու մեկնաբանություններն առ այն, որ հաջորդ մերկացվելիք «հակահեղափոխականի» ամենից հարմար թեկնածուն հենց նա է լինելու:

Ամեն դեպքում, պետք է հնարավորինս ողջունել և խրախուսել, որ Նիկոլն ու նիկոլականները հնարավորինս ակտիվ «ուտեն իրար». դա նրանցից ազատվելու հնարավոր տարբերակներից մեկն է, ցավոք՝ ժամանակատար:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ