05 09 2022

Նոյեմբերի 9-ի հետո Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ԱՀ քաղաքացիների նկատմամբ կատարվել է 112 հանցագործություն․ ԱՀ դատախազություն

Նոյեմբերի 9-ի հետո Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ԱՀ քաղաքացիների նկատմամբ կատարվել է 112 հանցագործություն․ ԱՀ դատախազություն

Եռակողմ  հայտարարությունից մինչև 2022 թ․-ի սեպտեմբերի 1-ը  Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ԱՀ քաղաքաացիների նկատմամբ կատարած հանցավոր դեպքերի մասին տեղեկություն է հաղորդում Արցախի դատախազությունը։

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 112 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 92 քրեական վարույթ:

Սպանվել է 18 (3-ը՝ քաղաքացիական անձ), սպանության փորձի ենթարկվել՝ 126 անձ (48-ը՝ քաղաքացիական անձ), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 65 անձ (14-ը՝ քաղաքացիական անձ):

Հափշտակվել է 1 տրանսպորտային միջոց, տարբեր տեսակի հրազենային զինատեսակներից ուղիղ թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 6 գյուղատնտեսական տեխնիկա, 21 տրանսպորտային միջոց, 15 այլ գույք, հրկիզվել է 4 այգի»,- ասվում է հաղորդագրությունում: 

Այս և այլ տվյալները առավել մանրամասն ներկայացված են ստորև.

Нет описания.Нет описания.

Нет описания.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ