14 04 2021

Բանակի մասին տարիներ շարունակ խոսող «քաղհասարակությունը» հայ բանակն ու հայ զինվորին անարգող Ալիևին ասելիք չունի

Բանակի մասին տարիներ շարունակ խոսող «քաղհասարակությունը» հայ բանակն ու հայ զինվորին անարգող Ալիևին ասելիք չունի

Արցախյան պատերազմից ամիսներ անց, Բաքվում նախօրեին բացվել է ռազմական ավարի պարկ։ Պարկում ցուցադրվում են Ադրբեջանի ռազմական ավարները, որոնք հայկական կողմից Բաքվին են անցել 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում:

Այստեղ ցուցադրվում է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչև 150 կտոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, հայ զինվորին նվաստացնող մանեկեններ: Ադրբեջանական մամուլը ողողված էր Իլհամ Ալիևի լուսանկարներով, որն անցնում էր զոհված հայ զինծառայողների սաղավարտների կողքով՝ ժպիտը դեմքին:

Ալիևը ավելի քան 5000 հայ հերոսների հիշատակը անարգում է, ամբողջ աշխարհին ի լուր Հայաստանին ծաղրում է, ադրբեջանական հանրությունը հրճվում է, աշխարհն անտարբեր է, իսկ Հայաստանում լռություն է՝ մի մասը ցավից ու զայրույթից, իսկ մի մասն էլ պետք է որ պետք է ասելիք ունանար, կարծես «ասելիք չունի»: Իշխանական «գելխեղդերից» ոչ մեկ համարժեք պատասխան չտվեց Ադրբեջանին, գլխավոր «գելխեղդը» լուռ է, միայն պատգամավորներն ԱԺ ամբիոնից պաթոսով և հայերենով ինչ-որ հայտարարություններ էին անում՝ անհասկանալի է՝ թե ում:

Իսկ քաղհասարակությունը, մասնավորապես սորոսական հատվածը, որ նախկինում բանակի հետ կապված յուրաքանչյուր դրվագից աղմուկ էր բարձրացնում, օրվա իշխանություններին բոլոր հնարավոր և անհնար արարքներում մեղադրում, պարզվում է, որ այդ նկարներից ոչ ցնցվել են, ոչ էլ մեղավորներ են գտել:

Այսպես, տարիներ շարունակ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ակտիվ քննադատել է բանակը, ազգ-բանակ հայեցակարգի դեմ պայքարել, ով միշտ պնդում էր, որ բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները սպանություններ են, երեկվանից հետո, երբ սպանված և խոշտանգված հայ զինվորների մանեկենների կողքով անցնում է Ալիևը, նա լռում է: Նա իր էջում միայն կիսվել է նյութով և գրել, որ Հայաստանին ժամանակակից բանակ է պետք:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը այդ նույն ընթացքում իր էջում կիսվում է խորովածի նկարով: Մինչդեռ միայն նշենք, որ նրա ղեկաված ակումբը միայն ամերիկյան «Ժողովրդավարության ազգային հիմնադրամից» տարիներ առաջ 29100 ԱՄՆ դոլար դրամաշնորհ էր ստացել ՀՀ ԶՈՒ ոչ մարտական կորուստների տվյալների բազա ստեղծելու համար: Բազան ինչ նպատակով էր ստեղծվում, ու՞մ համար՝ պարզ չէ։

Հայտնի սորոսական Արսեն Խառատյանը ևս ասելիք չունի: Նշենք, որ նա տարիներ առաջ եղել է սորոսական ֆինանսավորմամբ ստեղծված «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, որի անդամներից էին նաև Արթուր Սաքունցը, Մարո Մաթոսյանը և ակնառու այլ սորոսական ներկայացուցիչներ: Այդ նախաձեռնությունը գործունեության ընթացքում Հայկական Զինված Ուժերը թիրախավորել է, վարկաբեկել, ոչ դրական լույսի ներքո ներկայացրել: Ի դեպ, նա ևս դեմ էր Ազգ-բանակ հայեցակարգին: Ստորև ներկայացնենք նրա հարցազրույցից մի հատված:

«Վազգեն Սարգսյանի` «սաղիդ բռնեմ տանեմ բանակ»-ի ժամանակներն անցել են, պարոն Վիգեն Սարգսյան: Մեր ունեցած խնդիրների առանցքում հենց Ձեր ու ձեր վարչակարգի կառավարման ոչ արդյունավետ, անարդար ու երկերեսանի համակարգն է, ուստի առնվազն ազնիվ չէ հետեւանքների վերացման փորձերը ներկայացնել որպես բարեփոխում կամ արդարության հաստատում: «Պատիվ ունեմ»-ի մակարդակի աղքատիկ սովետական երեւակայությունը համահունչ չէ Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին, քանի որ նախեւառաջ քաղաքացուն դիտարկում է որպես ռեսուրս և ոչ որպես արժեք»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով տարիներ շարունակ բանակի վարկաբեկմամբ է զբաղված, պարբերաբար հրապարակում էր ուսումնասիրություններ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված, իր էջում կիսվել է միայն միջազգային արձագանքով, ինքն անձամբ ասելիք չունի: Վստահաբար սա այն դեպքն է, որ «իրավապաշտպանը» աշխատում է միայն պատվերի շրջանակում, իսկ պատվերից դուրս իրադարձություններին արձագանքելը հնարավոր է ոչ ցանկալի լինեն պատվիրատուին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով անդրադառնում է յուրաքանչյուր թեմայի, կապ չունի հասկանում է դրանից, թե ոչ, կոռուպցիայի գծով փորձագիտական վերլուծություններ է անում, Ընտրական օրենսգրքի մասին է խոսում, Սահմանադրությունից խոսում, պատերազմի օրերին էլ Արցախում անհասկանալի գործունեությամբ էր զբաղված, բանակից ու գեներալներից էր խոսում, Ադրբեջանին և Ալիևին ասելիք չունի:  Փոխարենը, նորից նրա թիրախում ՀՀ երկրորդ նախագահն է։  

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարևանության կոչեր անող և համամարդկային խաղաղասիրությունից խոսող իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը, հայերին ուղղված այս հակահումանիստական ակցիայի ժամանակ նույնպես լուռ է:

Եվ ահա այս ամենի ֆոնին օգնության կոչով սորոսականներին և թրքասիրության քարոզիչներին է դիմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որտեղ նա բոլոր կետերը դնում է իրենց տեղերում։

«Միևնույն ժամանակ, մենք պետք է նայենք դեպի ապագան: Այստեղ մենք ակնկալում ենք ավելի շատ աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից... Հակամարտությունը լուծված է, և մենք պետք է նայենք ապագային»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ