29 03 2021

Մանիպուլյացիա, այս անգամ՝ արյան և պատերազմի հաշվին․ Փաշինյանի դեպքում, սա դեռ ամենը չէ

Մանիպուլյացիա, այս անգամ՝ արյան և պատերազմի հաշվին․ Փաշինյանի դեպքում, սա դեռ ամենը չէ

Նիկոլ Փաշինյանը դեռևս չմեկնարկած քարոզարշավի շրջանակներում շարունակում է քարոզարշավային-մարզային այցելությունները: Այս անգամ հերթը Արմավիրի մարզինն էր: Պատերազմում պարտված և Արցախի 76 տոկոսը կորցրած ղեկավարը խոսեց նաև Արցախը վերականգնելու մասին: Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով «աննախադեպ» ծրագրիր ենք իրականացնելու, մոտավորապես ասաց նա: Հետո էլ խոսեց հիմնդրամի հանգանակությունների ծավալի մասին: Ըստ Փաշինյանի ներկայացրած թվերի՝ 1992 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը ներառյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է մոտավորապես 313 միլիոն դոլար․ «Պատերազմի ընթացքում հանգանակվել է շուրջ 220 միլիոն դոլար։ 28 տարվա ընթացքում 313 միլիոն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 միլիոն դոլար»։

Ամեն անգամ, երբ թվում է, որ ավելի վատ չի կարող լինել, ավելի ներքև գլորվելու տեղ չի մնացել, Փաշինյանը հակառակն է ապացուցում: 5000 զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, անհետ կորածների, խեղված ճակատագրերի, կորսված հայրենիքի, տնազրկված մարդկանց հիմնական մեղավորը նրանց ասելու այլևս բան չունի, հետն էլ PR-վում է նրանց հաշվին: 

«Աննախադեպիզմով» տառապող Փաշինյանը փորձում է հերթական անգամ մանիպուլացնել մարդկանց՝ այս անգամ էլ օգտագործելով պատերազմը: Օրինակ, երբ այս կառավարության անդամ էկոնոմիկայի նախարարարը ներկայացնում է բացասական տնտեսական աճ և հետն էլ ավելացնում, որ տնտեսությունը վերականգնվել է, զավեշտալի է: Բայց, երբ Փաշինյանը արյան վրա միավորներ է փորձում կորզել, բարոյականությունից է դուրս անգամ:

Ամեն դեպքում, փորձելով շրջանցել այս հայտարարության բարոյական կողմը, հասկանանք որտեղ է մանիպուլյացիան: Այսպես, նման բան հայտարարելով Փաշինյանը ուզում է ցույց տալ, թե տեսեք, տեսեք, այն, ինչ չեն կարողացել անել նախկինները, մենք ենք արել, մեզ ավելի շատ են վստահում: Նկատենք, որ նախկին իր մատնանշած 28 տարիներին պատերազմ տեղի չէր ունեցել, բացի այդ, պատերազմի օրերին ով էլ լիներ իշխանության ղեկին, միևնույն է, փոխանցումներն արվելու էին, որովհետև ի տարբերություն Փաշինյանի, ով հայրենիքն ու պետությունը նույնացնում է իր հետ, բոլորն այդ օրերին հասկանում էին, որ վտանգի մեջ է հայրնեիքը, Արցախն ու Հայաստանը:

Ինչ վերաբերում է վստահությանը: Ներկայացնենք մի փոքր վիճակագրական տվյալներ:

2016 թվականին համահայկական դրամահավաքի շրջանակներում հաավաքվել է 15,428.777 ԱՄՆ դոլարի, 2017-ին՝  12.505.456 մլն ԱՄՆ դոլար, 2018-ին՝ 11 մլն 109 հազար 633 դոլար, 2019-ին էլ՝   9.856.100 դոլար: Այսինքն նախկին իշխանությունների օրորք ավելի շատ գումար է հավաքվել, քան այս իշխանության: Ավելին, Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2019 թվականին, հավաքվել է հիմնադրամի պատմության մեջ ամենաքիչ թիվը։

Իսկ թե ինչպիսի պատկեր կունենանք այս տարի, դժվար է ասել, «ամենաթափանցիկ» իշխանությունը հիմնադրամին փոխանցված գումարների մի մասը նախ ուղղեց կառավարության հաշվին, ապա հրաժարվեց հաշվետվություն ներկայացնել, թե ինչի վրա է ծախսվել 52 մլրդ դրամը: Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե բյուջետային ծախսեր են եղել, առանձին չի եղել, որ հաշվետվություն ունենանք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ