25 12 2020

Աննա Հակոբյանին ցախավելով են սպասում Արցախում

Աննա Հակոբյանին ցախավելով են սպասում Արցախում

Այսօր Արցախում բողոքի մեծ ակցիա է պլանավորվում՝ տապալելու Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Արցախ և նրա ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իբր արցախցի բալիկների համար դեկտեմբերի 26-27-ին նախատեսված  Ամանօրյա բարեգործական տոնահանդեսը՝ Ստեփականերտում:

Երեկ ուշ գիշերին արցախցի օգտատերերը միանգամից հարյուրավոր գրառումներով հեղեղեցին ողջ համացանցը՝ կոչ անելով միանալ Աննա Հակոբյանի մուտքը Արցախ թույլ չտալու ակցային

Գրառումներից պարզ է դառնում, որ մեծաթիվ արցախցիներ այսօր առավոտից արդեն իսկ խմբվել են «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի մոտ և Ստեփանակերտ տանող ճանապարհի մի քանի հատվածներում, որպեսզի թույլ չտան ՀՀ վարչապետի տիկնոջը  ոտք դնել սուրբ հողին: Նկատելի է, որ Աննա Հակոբյանի կողմից Արցախում ամանորյա միջոցառման կազմակերպելու դեմ բողոքի ակցիային ժամ առ ժամ մեծ թվով արցախցիներ են միանում։

Ի դեպ, ընդվզողները ժամ առաջ հաջողել են քայլերից մեկում՝ հանել են տվցինլ Երևանից տարվող տոնահանդեսի համար նախատեսված վայերից մեկում տեղադրված ճերմակ վրանները, որոնք ըստ սցենարի՝ պիտի ծառայեին «Էռատո» ջոկատի հիմնադիր Աննա Հակոբյանի  «ջերմ հանդիպման» դրվագների բեմադրման համար:

Yerevan.Today-ին հայտնի դարձավ, որ այսօր ու վաղը տարատեսակ ակցիաներ են պլանավորված նաև բուն Ստեփանակերտում՝ հնարավոր մի քանի պետական շենքերում միջոցառումը տեղափոխելու պարագայում  դրանք խափանելու համար:

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը մեզ ասացին՝ «Թույլ չենք տա, որ թուրքը մոտ գնա արցախցի սուրբ բալիկներին, նա այդ մարքրությանը չպիտի մոտենա»: Նրանց խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի այցը աչքի առաջ ունենալով՝ բոլոր ելքերն են մտածել այն կանխավարկածով, որ եթե անգամ  Աննա Հակոբյանը ուղղաթիռով շրջանցի իր դեմ փակված ճանապարհները, ապա Ստեփանակերտի պետական Թատրոն ոտք դնել չկարողանա:

Եվ իրոք, չի բացառվում գործի օդային տարածքով Ստեփանակերտ ներխուժելու սցենարը, արդեն տեղեկատվություն կա, որ ԱԱԾ մի ամբողջ զորախումբ այսօր լծվելու է Աննա Հակոբյանի առջև «ճանապարհներ մաքրելու սուրբ գործին»: 

Ստացվում է՝ Աննա Հակոբյանին այս դժնդակ օրերին հանուն «բարեգործական» ռեպորտաժների թեկուզ մի ակնթարթ բարի փերու կերպարում խաղացնելու համար՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նորից տրորել արցախցիների բարձր արժանապատվությունը և դեմ գնալ իր մեղքով փախստական դարձած բալիկների ծնողների՝ցանկությանը, Աննա Հակոբյանի ձեռքերը հասցնել անմեղ բալիկներին, ինչ է թե մի կտոր լուսանկար փախցնի որբացած, անօթևան ու անպաշտպան դարձած ձագուկների հաշվին:

Ի դեպ, «Իմ քայլը» հիմնդրամը, որը ստեղծվեց հեղափոխությունից հետո և միանգամից լայն թափով գումարներ հավաքագրեց, այսպիսի կա ընկալում, որ իրականում հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի կողմից այն դարձել է «լեգալ ռեկետի» գործիքն, որով 2018-ի մայիսից սկսած՝ Հայաստանի խոշոր տնտեսվարողներն և հանքարդյունաբերողները քամվում են «նվիրատվություն» կոչվածի տակ:

Հիմնադրամի գործունեության թեմային ավելի հանգամանորեն կանդրադառնանք առաջիկայում։

Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ