Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Այս մասին նա տեղեկացրել էր օրեր առաջ` նշելով, որ ընտրվելու են առավել շատ հավանում ստացած հարցերը: Սա շատ հաճախ կիրառվող ձևաչափ է Նիկոլ Փաշինյանի լայվերի դեպքում՝ շատ հաճախ հնարավորություն տալով նաև ֆիլտրել ցանկալի և անցանկալի հարցերը: Փաշինյանի այս հրապարակումը հավաքել է 13 հազար մեկնաբանություն։ Նշենք, որ դրանց մի մասն է վերաբերում միայն ստեղծված իրավիճակին և դրանից բխող կառավարության քայլերին:
Ստորև առանձնացրել ենք որոշ մեկնաբանություններ, որոնք ստացել են ամենից շատ հավանումները և հավանաբար կհնչեն ուղիղ եթերում:
Շուրջ 6500 լայք ստացած հարցի հեղինակը վարչապետին հորդորում է ազատվել խոսող և ոչինչ չանող պատգամավորներից:
3900 լայք ստացած հարցը վերաբերում է միջին տարիքային այն խմբին, ովքեր դեռ թոշակ չեն ստանում, բայց աշխատանք էլ չեն կարողանում գտնել տարիքի պատճառով:
5900 լայք ստացած մեկնաբանությունը ոչ թե հգարց է, այլ առաջարկ կառավարությանը, մասնավորապես օգտատերը նշել է վարկերին վերաբերող առաջարկներ:
Նիկոլ Փաշինյանին ակտիվորեն սատարող օգտատեր Քրիստինե Հալաջյանն էլ հարցրել է դատական գործերից և վեթինգի արդյունքներից: Նրա հարցը ստացել է 2500 լայք:
Շատ հավանումներ են ստացել նաև գնաճին վերաբերող հարցերը, ակնկալվող քայլերը:
Հիմա անդրադառնանք այն հարցերին, որոնք անհամեմատ ավելի քիչ լայքեր են հավաքել, բայց կարևորությամբ չեն զիջում վերը նշված հարցերին:
Օգտատերերից մեկը հետաքրքվում է, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ՀՀ-ն հետևել միջազգայիննփորձին և վերանայել կալանավորների խափանման միջոցները: Այս գրառումը ստացել է 406 լայք:
Շատ օգտատերերի վրդովվեցրել է օրավարձով աշխատող անձանց մասին Փաշինյանի հայտարարությունները: Այս թեմայով հարցերը շատ են, լայքերը` քիչ:
Քիչ հավանումներ են հավաքել նաև վարձով ապրող, աշխատող ուսանողների մասին մեկնաբանությունները:
Քիչ հավանումներ են ստացել նաև Արցախի ընտրությունների մասին մտահոգություններ արտահայտող հարցերը, գազի գնի, արտագնա աշխատանքի մեկնողներին վերաբերող հարցերը:
Արդեն նշեցինք, որ այս տաարբերակը այնքան էլ օբյեկտիվ չի արտացոլում հարցերի կարևորությունը, դա չի վրիպել նաև օգտատերեի աչքից: Ստորև ներկայացնենք նաև երկու գրառում, որոնք կարող են զավեշտալի որակվել, բայց ունեն տարբեր քանակի հավանումներ:
Օգտատերեից մեկը բարձրաձայնել է խիստ անձնական, կնոջ արտաքին հարդարանքին վերաբերող խոչընդոտին, որը հավաքել է շուրջ 3700 լայք:
Օգտատերեից մեկն էլ հետաքրքվում է, թե որն է ոսպի փոխարինիչը: Այն ստացել է 27 լայք:
Ըստ Փաշինյանի տրամաբանության` պետք է հնչի առաջին հարցը, բայց, անկասկած, հատկապես Էկոնոմիկայի նախարարի ելույթից հետո, խիստ արդիական է երկրորդը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը