Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով մինչև երեկ ազգաբնակչությանը կոչ էր անում կորոնավիրուսից չսարսափել, այսօր, արդեն, հաստատված նոր վարակակիրների դեպքերց հետո, լրիվ նոր իրավիճակում, անուղղակիորեն խոստովանել է, որ կառավարությունը փոխել է իր մոտեցումն ու օրակարգը՝ ընդհուպ քաղաքական միջոցառումների կազմակերպման տեսանկունից:
Նախարարի խոսքով՝ այսօր՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, չի բացառվում, որ չեղարկվի հանրաքվեի քարոզարշավի հանդիպումների համար նախանծված չվացուցակը և արգելվի ցանկացած տիպի մասսայական միջոցառում առհասարակ: Բացի այդ՝ քննարկվում է նաև կրթական հաստատություններում ժամանակավորապես դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, բանակում կարանտինային սահմականափակումների ռեժիմն ուժի մեջ է արդեն երկու շաբաթ: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մեր նոր միջոցառումների ծրագրին, ապա ընդգծենք, որ հավելյալ ռեսուրսների ներգրավմանն է դիմել առողջապահության նախարարությունը, որպեսզի կարողանա լրջորեն ամրացնել երկրի դիմադրողականությունը:
Yereav․Today-ը նախարարի այսօրվա բրիֆինգից առանձնացրել է նոր ռեսուրսների ներգրավման թերևս ամենաէական կետերը:
Հիշեցեննք, մարտի 11-ին Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք: Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 4 է, մեկուսացվածներինը՝ այս պահի դրությամբ 57-ը: Հայտնաբերված և մեկուսացված է կորոնավիրուսով հաստատված 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը