25 06 2019

Վախեցած դատավորը կամ «Նիկոլի թվի» Պիղատոսը

Վախեցած դատավորը կամ «Նիկոլի թվի» Պիղատոսը

Երեկ երեկոյից մտածում էի ու առավոտյան կանգ էի առել «ամենավատ դատավորն անգամ անկախ է» վերնագրի վրա։ Պատրանքներս չէի վանում, որ իբր «փրկեմ» մեր երկրի ամենավատ` - 9 գնահատված դատավորի պատիվը, բայց ինքը` դատավոր Արմեն Դանիելյանը անգամ փորձ չարեց իր արժանապատվությունը փրկելու համար։ Նա նույն աճապարանքով ու խուճապով` ինչպես նախորդ նիստին փախել էր դատարանի դահլիճից, զբաղեցրեց դատավարության նախագահի տեղը։ Ապա միայն մի պահ վախվորած հայացքը կտրեց ձեռքի թղթապանակից` որի պարունակությունը վերջին օրերին անգիր էր սերտում, դատախազներից խոսելու թույլատվություն հայցեց ու ... դարձավ նիկոլի թվի Պիղատոսը։

Վախեցած դատավորը, իրոք, շատ ավելի անտանելի է, քան պատվեր կատարող արդարադատության ծառան։ Այո. քանի դեռ նրան` որպես քավության նոխազի, պահպանում են, նա դեռ կարող է` թավշյա վարչապետի նման, բղավել ու անկապ ինչ-որ բաներ պահանջել պատահական ունկնդիրներից։ Գուցե իր որոշման պտուղները վայելի հիմա, բայց մտածե՞լ է, թե ինչ են դրա դիմաց վճարելու ի՛ր երեխանեը վաղը, ինչպե՞ս է այսուհետ քայլելու փողոցով, ինչպե՞ս է նայելու իր հարազատների ու բարեկամների աչքերին, ինչպե՞ս է ապրելու ամենավատի ու ամենավախկոտի համբավով։

Իսկ մեր Պիղատոսը գիտի՞, որ հոտի բուրդն էլ, միսն էլ ամենաշատը հենց հովիվն ու շներն են սպառում։

Արթուր Մխիթարյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ