02 07 2021

Սա մարդկային կյանքի համար պատասխանատվություն ստանձնած դատախազության վարքագի՞ծ է. Արամ Վարդևանյան



Արդեն տասն օրից ավել է պրոֆեսոր Արմեն Չարչյանը գտնվում է անազատության մեջ, դատախազությունը յոթ պատգամավորների և երեք անվանի բժիշկների երաշխավորության միջնորդությունը մերժել էր՝ ասելով, որ նախաքննության փուլը չի ավարտվել: Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Այսօր ՀՔԾ-ն հայտարարում է, որ նախաքննության փուլը արդեն ավարտվել է, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դատախազության հետ գործ ունենք: Սա մարդկային ճակատագրի, կյանքի համար պատասխանատվություն ստանձնած դատախազության վարքագի՞ծ է »,-ասաց նա:

Փաստաբանն անդրադարձավ նաև մեկ այլ հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանի նկատմամբ սկիզբ առած ճնշումներին՝ չբացառելով, որ դրանք կապված են այն հանգքամանքի հետ, որ անձնական երաշխավորություն ներկայացրած բժիշկներից մեկը նաև Արտավազդ Սահակյանն էր, իսկ նրա որդին հանդիսանում է «Հայաստան» դաշինքի անդամ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ