22 02 2022

Երևանում ընթանում են Եվրանեսթի նիստերը. Օրակարգում Ռուսաստանը և Ուկրաինան են․ ուղիղ



Երևանում ընթանում են Եվրանեսթ նիստերը. Փետրվարի 22-ին Երևանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։

Այսպես, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ 

Հանդիպման մասնակիցները հաստատել են օրակարգը և սկսել քննարկումները։ Այսօրվա քննարկման թեմաներից է «Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումը»։

Հիշեցնենք, որ նիստերին մասնակցում են նաև ադրբեջանցի երկու պատգամավորներ։

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ