ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանը հրապարակում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը։ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցած դատական նիստում պրոֆեսոր Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, հղում անելով ՍԴ որոշմանը, ըստ որի՝ անձը պատգամավոր դառնալուց հետո օժտված է անձեռնմխելիությամբ և չի կարող լինել կալանքի մեջ, դատարանին կոչ արեց անհապաղ գնալ խորհրդակցական սենյակ և փոխել Արմեն Չարչյանի խափանման միջոցը։ Նիստը նախագահող դատավորն ասաց, որ թեև զբաղվածության պատճառով դատախազը չի մասնակցում նիստին, սակայն նա ևս ունի նույն դիրքորոշումը։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը