Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, որը առավել է հայտնի է «Սիլվայի գործ» անունով։
ուղիՀիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը և ողջամիտ ժամկետ տրամադրել ԵԴ/0253/01/19 գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար։ Նշենք, որ Լուսինե Սահակյանը երկու շաբաթ առաջ էր ներգրավվել որպես Գևորգյանի պաշտպան և պետք է ծանոթանար 82 հատոր կազմող նյութերին։ Դատարանը նյութերին ծանոթանալու համար նրան տրամադրել է մեկ շաբաթ։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը