Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է՝ ընդդեմ անկախության գունագեղ շոուի կազմակերպման։
Հիշեցնենք, որ այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակից ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիայի 20-ից ավելի մասնակիցների։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այցելել էին բերման ենթարկումների հետքերով։ Ազատ արձակումից հետո բոլորը միասին շարժվել են Հանրապետության հրապարակ՝ բողոքի ակցիան շարունակելու։
Մանրամասներին կարող եք հետևել ուղիղ հեռաարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը