09 09 2021

«Հայաստան» խմբակցության պատգամավորները գնացել են ԲԿ՝ Արմեն Չարչյանին տեսակցության․ ուղիղ



«Հայաստան» խմբակցության պատգամավորները գնացել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն Արմեն Չարչյանին տեսակցության։

Նշենք, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով (ծանր ձև) և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։ 

«Պնդում եմ՝ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորն օր առաջ պետք է ազատ արձակվի»,- իր էջում գրել էր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ