23 08 2021

«Հայաստան» խմբակցության անդամների ասուլիսը՝ Արմեն Չարչյանի կալանքի վերաբերյալ․ ՈւՂԻՂ



Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։ Ասուլիսի թեման խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքն է։

Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 23-ին, բավարարել է դատախազության բողոքը՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ և պրոֆեսոր Չարչյանին կալանքի որոշում կայացրել։

«Հայաստան» դաշինքը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այս որոշմամբ կատարում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը և կալանքն իրականացնում է իրավական ամենաթողությամբ։

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ գրում է, որ Չարչյանը, հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով՝ չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ