22 05 2021

Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը․ ՈւՂԻՂ



Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ անցկացնում է «Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը»։ Միջոցառումը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցում ԱՄՆ դերին։

Ֆորումը տեղի կունենա հիբրիդային ձևաչափով․ ներկա կգտնվեն հայաստանյան փորձագետներ, իսկ ԱՄՆ փորձագետները կմիանան տեսաուղերձների միջոցով։ Միջոցառման երկրորդ հատվածում տեղի կունենա նաև քննարկում տարածաշրջանում Թուրքիայի դերի, հայ-թուրքական հարաբերությունների և դրանց ապագայի վերաբերյալ։

Փորձագետների թվում են՝ Սուրեն Սարգսյան- «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ի հիմնադիր, Թոմաս դե Վաալ- «Քարնեգի հիմնադրամ»-ի ավագ գիտաշխատող, Փոլ Սթրոնսկի- «Քարնեգի հիմնադրամ»-ի ավագ գիտաշխատող, Էդուարդ Աբրահամյան- Լեսթերի համալսարանի գիտաշխատող, Ռուբեն Մելքոնյան- ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետի դեկան, Վարուժան Գեղամյան- Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս, Արիս Նալչի- Գրող, լրագրող և վերլուծաբան։


Ֆորումն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ