04 05 2021

Մարուքյանն ու Ծառուկյանը հանցավոր համաձայնության են գնացել Փաշինյանի հետ․ ակցիա կառավարության մոտ



ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը կառավարության շենքի մոտ ակցիա է կազմակերպել։

Նա Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանրային քննարկման՝ ներկայացնելու փաստեր, թե ինչու ինչ իրավական հիմնավորմամբ հրաժարականից հետո նա չի կարողանա պաշտոնավարել։

Ավելի վաղ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ ՀՀ կառավարության թեժ գծի միջոցով փոխանցել եմ հետեւյալ բովանդակությամբ գրություն։

Հուսով եմ այն կփոխանցի հասցեատիրոջը:
Հարգելի գործընկերներ
Եթե ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմից ներկայացված եւ Հանրապետության նախագահի կողմից ընդունված հրաժարականից, ինչպես նաև 2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրվելուց հետո դեռևս հաճախում է նախկին աշխատավայր, ապա խնդրում եմ նրան փոխանցել 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 15.00-ին կառավարության շենքի բակում հանրային հանդիպման իմ հրավերը։ Հանդիպման նպատակն է քննարկել իր գործունեությունների սահմանադրականության եւ տրամաբանությանը վերաբերող հարցեր։
Կանխավ շնորհակալություն եմ հայտնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ