Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը:
Օրակարգում կա 24 հարց:
Երևանի ավագանին որոշում կընդունի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
Քննարկվելու են Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի, զարգացման 2021 թվականի ծրագրի հաստատման, ինչպես նաև գլխավոր հատակագծի մինչև 2030 թվականը զարգացման ճշգրտման նախագծի մշակման աշխատանքների մասին հարցեր:
Օրակարգում ընդգրկված են նաև հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին և այլ հարցեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը