07 12 2020

Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Մոսկվայում․ ուղիղ



«Հանդիպման առանցքային թեմաներից մեկը կդառնա Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ս. թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման գործնական ասպեկտների քննարկումը, տարածաշրջանում հումանիտար օգնության տրամադրման, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործընթացը կքննարկվի նաև ս. թ. նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Կողմերը կանդրադառնան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի' ս. թ. նոյեմբերի 13-ի հրամանագրով մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ կապված հարցերին, որի աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի մի քանի տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ եւ գործակալություններ:

Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը միտված է քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում մեր երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում' հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում առաջացած նոր իրողությունները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Առաաջրկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ