04 11 2020

Խորհրդարանը քննարկում է մի շարք նախարարությունների ու հիմնարկների՝ 2021թ․ բյուջեն․ ՈւՂԻՂ



Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2021թ․ բյուջեի քննարկումները։

Նոյեմբերի 4-ին քննարկվում են հետևյալ հարցերը․

«Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր` իշխանության պետական և դատական մարմիններ, պետական վերահսկողություն և կոռուպցիայի կանխարգելում։ 

Զեկուցողներ`

Ֆինանսների նախարար Ա.Ջանջուղազյան

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Է.Տարասյան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ.Գալստյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Է.Աղաջանյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Է.Ղազարյան (նշենք, որ նա երեկ ազատվել է աշխատանքից)

Բարձրագույն դատական խորհուրդ` Դատական դեպարտամենտի ղեկավար Կ.Փոլադյան

Արդարադատության նախարար Ռ.Բադասյան

Գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Հ.Նավասարդյան

ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Տ․ Ուլիխանյան

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հ․ Հարությունյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյան Հատուկ քննչական ծառայության պետ Ս.Խաչատրյան

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լ.Յոլյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ.Մուկուչյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ