06 10 2020

Ռազմական ծախսերի համար գումարի հատկացում, հարկային օրենսգրքում փոփոխություններ․ ԱԺ արտահերթի օրակարգը



Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում օրակարգում է երկու հարց է․

Առաջինի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքներն շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չհամարելն է:

Աժ ներկայացված Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով մինչեւ անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Երկրորդ նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ