Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների հայցի քննությունն ընդդեմ սևազգեստ մայրերի։
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանը որոշեց ապացույց ներկայացնելու համար ժամկետ սահմանել։
Հիշեցնենք, որ որ հայցվոր կողմը դատարան է դիմել, քանի որ գտնում է, որ սևազգեստ մայր Մարգարիտա Խաչատրյանի հետևյալ արտահայտությունը զրպարտություն է.
«Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչև քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու և աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղեքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն»։
Հայցվոր կողմը գտնում է, որ Սաթենիկ Խլղաթյանի հետրևյալ արտահայտությունը ևս հանդիսանում է զրպարտություն.
«Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր»։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը