24 07 2020

Բուհ չընդունված դիմորդները դարձյալ բողոքի ակցիա են անում



 

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդները կրկին Կրթության և գիտության նախարարության շենքի առջև են: Նրանք պահանջում են վերանայել ընդունելության արդյունքները և վերահաշվարկ կատարել՝ դիտարկելով նաև հայտերի մեջ նշված մյուս տարբերակները:

Հիշեցնենք, որ նախորդող օրերին նրանք բողոքի ակցիաներ են անցկացրել Ազգային ժողովի մոտ, կառավարության մոտ, հանդիպել են ՄԻՊ-ին, նախօրեին էլ նամակ էին հանձնել ԿԳՄՍՆ-ին Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ