ԳԹԿ-ի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում դիմորդներն ու դիմորդների ծնողները։ Բողոքի ակցիայի պատճառը ընդունելության արդյունքներն են։
«Հանձնել եմ քննություն Հայոց պամություն առարկայից, ստացել եմ 15.75, հայտումս եղած 9 հնարավոր ֆալկուլտետներից մեկից (իրավագիտություն) բացի, մնացած բոլոր տեղերում հավաքածս բալը ամենաքիչը 20 հոգու բալից (տեղ կա նույնիսկ 40-50) բարձր է, բայց ես ընդունվել եմ նշածս վերջին տեղում, այնինչ նշածս նույնիսկ 4-րդ տեղում 5 հոգի ընդունվել են 7.5 բալով: Երկու օր է զանգում եմ թեժ գիծ, մի շարք հարցերիս պատասխանները ստանալու համար, ավաղ չկա ոչ մի հիմնավոր պատճառ, այսօր ասացին` «գնա ԳԹԿ-ի հանձնաժողով, իրենք քո հարցին լուծում կտան», ուրեմն հանձնաժողով ասվածը մեկ մարդ է, որը լսելով հարցերը միայն ասում է «դե մենք ինչ անենք, հո մենք չենք ընդունել էտ օրենքները». Մեզ չեն թողել այլ տարբերակ, չկա մեկ իրավասու անձ (պաշտոնյա), որը պատրաստ է լսելու իմ պես հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց: Մեզ մնում է համախմբվել, մենք ենք մեր խնդրի լուծողը: Ամեն ինչ սկսվում է կրթությունից»,- ասված է հայտարարության մեջ:
Առաջարկում ենք ակցիան դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը