26 06 2020

Ուղիղ միացում՝ Սահմանադրական դատարանից



ՀՀ վարչապետի և իշխանական թիմի տեսանկյունից, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ 3 դատավոր պետք է հավաքի իրերը, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ։ Այնինչ, ըստ իրավաբանական համայնքի՝ չի կարող նման բան լինել, քանի դեռ խորհրդարանը չի փոփոխել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը։

Բացի այդ, ՍԴ է մուտք արվել ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության դիմումը՝ խորհրդարանում անցկացված օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին։ Այս հարցում ևս տարակարծություն կա։ Բանն այն է, որ ՍԴ կարող են դիմել ԱԺ պատգամավորների 1/5-ը, որը կազմում է 26,4 պատգամավոր։ Հավաքված ստորագրությունները 26 են։ Իշխանական թևը պնդում է, որ 26,4-ը պետք է կլորացնել 27, իսկ իրավաբանները պնդում են, որ 26,4-ը կլորացվում է 26։

Հունիսի 25-ի երեկոյան ոստիկանները փորձել են բերման ենթարկել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, ըստ տարբեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ի՝ ՍԴ ներկայացված դիմումը մուտք անելու համար։

ՍԴ շուրջ այսօր սպասվում են ուշագրավ զարգացումներ։

Առաջարկում ենք ուղիղ միացմամբ հետևել գործընթացներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ