18 06 2020

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը. ուղիղ



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում շարունակվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը, որը հետաձգվել էր հուլիսի 17-ին:

Հունիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։

«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։

Նշենք, որ դատարանի բակում մեծ թվով ոստիկաններ են հավաքված:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ