01 06 2020

Չարչրկված հանրաքվեն չեղարկելու հարցն ԱԺ օրակարգում է․ ՈւՂԻՂ



ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները։

Քվեարկության կդրվի սահմանադրական փոփոխությունների  հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տալու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Օրակարգում է նաև Գլխավոր դատախազության 2019թ․ գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը հունիսի մեկի երկրորդ նիստին կզեկուցի գլխավոր դատախազը։

Օրակարգում են նաեւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը,  «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ