26 05 2020

Բանկային գաղտնիքի և վարկային արձակուրդի հարցը՝ ԱԺ օրակարգում․ ՈւՂԻՂ



Մեկնարկել են Ազգային ժողովի հերթական  նիստերը։ Օրակարգում կա 47 հարց, այդ թվում՝ «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը կքննարկվի հունիսի 1-ին՝ երկուշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում:

Օրակարգում են նաև Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,
Հայաստանի Հանրապետության ԿԸՀ գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը։

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ