Tert.am-ը գրում է․ «Երևանի Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նշում են՝ շենքը փլուզման եզրին է, ապրում են անմարդկային պայմաններում:
Քաղաքացիները նաև նշում են, որ իրենց մոտ կասկած է հարուցել այն, որ քաղաքապետարանը թույլ է տվել շենքի հարևանությամբ կառուցել ավտոտնակ, որը պատկանում է «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկին։
Հիշեցնենք, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը ստեղծվել է Երևանի ավագանու որոշմամբ 2019-ի ապրիլին:
Բողոքի ակցիային կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը