Օգոստոսի 1-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառված է 34 հարց, որից 25-ը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի։
Գործադիրը՝
Փոփոխությունների կենթարկի նախկինում ընդունած մի քանի որոշումներ։
Պետական տուրքի գծով արտոնություն կսահմանի։
Համաձայնություն կտա «Առարկաների և նյութերի բաղադրության և հատկությունների ստանդարտ նմուշների ստեղծման և կիրառման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Վերաբաշխում կանի պետական բյուջեում։
Կլուծարի «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Հարկային արտոնություն կտա «Հելլո», «Պրոֆպանել», «Լենտեքս» ընկերություններին։
Զինծառայությունից տարկետում կտա կրթության և գիտության բնագավառում նշանակելի նվաճումներ ունեցող Դավիթ Մարկոսյանին և Արման Աթանեսյանին։
Հավանություն կտա «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վնասակար թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի ստորագրման առաջակությանը։
Կօտարի, ինչպես նաև հետ կվերցնի և կամրացնի պետական գույք։
Գումար կհատկացնի կառավարությանը։
Կթուլատրի գնման պայմանագրում փոփոխություն կատարել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը