23 05 2019

Գումար՝ վարչապետի աշխատակազմին, արտահերթ ընտրություններ․ կառավարության նիստը



Մայիսի 23-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Օրակարգում ներառված է 48 հարց, որից 33-ը չզեկուցվող է, մեկը՝ գաղտնի։ Իսկ հարցերիցմեկը հետագայում հանվել է օրակարգից։

Կառավարությունը՝

Գումար կհատկացնի վարչապետի աշխատակազմին, արդարադատության, գյուղատնտեսության նախարարություններին։

Փոփոխություն կիրականացնի նախկինում ընդունած որոշումներում։

Հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով կամ գնահատական կտա առաջարկվող օրենսդրական փոփոխություններին։

Կհաստատի որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը։

Գույք հետ կվերցնի և կհանձնի սեփականության իրավունքով։

Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք կհանձնի և կկազմակերևպի քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ։

Հավանություն կտա «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված Տրանշ Ա-ի վարկային միջոցների հասանելիության վերջնաժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Շիրակի մարզի Գետափի և Գեղարքունիքի մարզի Վանևանի համայնների ղեկավարների արտահերթ ընտրություն կնշանակի։

Կհաստատի տեսչական մարմինների կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը։

Կտա հարկային մի շարք արտոնություններ։

Կարծիք կհայտնի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին։

Հավանություն կտա «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչի։

Կհաստատի ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը։

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ