13 05 2019

Մեկնարկեց ամենաաղմկահարույց դատավարությունը․ ՈւՂԻՂ․ Թարմացվում է



 

16։41

Մեզ մոտ տպավորություն է, թե Դուք ծանոթացել եք գործի նյութերի այն մասին, որը հնարավորություն կտա թողնել խափանման միջոցն անփոփոխ. Ռուբեն Սահակյանը՝ դատավորին 

16:30

Հայկ Ալումյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց

15:18

Դատարանը 40 րոպե ընդմիջում է հայտարարեց, որպեսզի պաշտպանության կողմը գրավոր կերպով ներկայացնի ինքնաբացարկի միջնորդություն

14։15

Դատական նիստին մասնակցում է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ դատախազական թիմով։ Գլխավոր դատախազը դատարանի դահլիճ մտավ ուշացումով և՝ դատավորի մուտքից

14։05

Դատական նիստին մասնակցում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Առաջին նիստը նվիրված է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին։

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ