15 02 2019

Աջ ղեկով մեքենաների ներկրում, գույքի ու գումարի նվիրաբերում․ Գործադիրի նիստը

Աջ ղեկով մեքենաների ներկրում, գույքի ու գումարի նվիրաբերում․ Գործադիրի նիստը

Կառավարության՝ փետրվարի 15-ի նիստի օրակարգում ընդգրկվել է 28 հարց, որից 18-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի

Գործադիրը՝

Կհաստատի հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։

Փոփոխություն ու լրացում կանի նախկինում ընդունած որոշումներում։

Հավանություն կտա Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան` 2014-2017 թթ.)։

Հանդես կգա օրենսդրական փոփոխության նախագծով։

Կնվիրաբերի գույք։

Կսահմանի քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը։

Կքննարկի աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրման խնդիրը։

Արցախի Հանրապետությանը գույք կնվիրաբերի։

Գումար կհատկացնի մշակույթի նախարարությանը։

Կառավարության նիստի օրակարգն ամբողրջությամբ՝ այստեղ։ 

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ