15 11 2018

Որոշումների չեղարկում, գումարի դուրսգրում, արձակուրդի հատկացում․ գործադիրի նիստը



Նոյեմբերի 15-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառվել է 39 հարց, որից 26-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Գործադիրը՝

Սահմանեց քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները։

Սահմանեց տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները։

Փոփոխություն արեց նխկինում ընդունված որոշումներում։

Հաստատեց ՀՀ բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը։

Փոփոխություն արեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում։

Գումար հատկացրեց քրեակատարողական ծառայությանը, Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարաններին, Գլխավոր դատախազությանը։

Համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև վիզաների տրամադրմանը։

Արտահերթ ընտրություն նշանակեց Արարատի մարզի Ուրցաձորի համայնքում։

Համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում արդարադատության համակարգի կոնսոլիդացիա» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկավ՝ պետական բյուջեի նախագիծը հաստատելու համար։

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ