Սեպտեմբերի 6-ը կառավարության հերթական նիստի օրն էր: Գործադիրի օրակարգում ներառվել էր 21 հարց, որից 14-ը՝ չզեկուցվող
Գործադիրը՝
Փոփոխեց կառավարության՝ նախորդիվ ընդունած մի շարք որոշումներ:
Ընտանիքում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50-ից դարձրեց 150 հազար դրամ:
Հաշվառեց մի շարք գնման գործարքներ:
Սյունիքի մարզին գումար հատկացրեց:
Նվիրաբերեց գույք:
Հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ:
Հարկային արտոնություն տվեց «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են կուտակային կենսաթոշակային համակարգին, ուժը կորցրած ճանաչեց:
Բյուջեում վերաբաշխումներ արեց:
Հաստատեց կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը:
Նշանակեց Հանրային խորհրդի անդամներ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը