07 06 2018

Ամեն մի թուղթ չի կարող կոչվել ծրագիր. Քննարկում



Տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպել էր կառավարության գործունեության ծրագրի տնտեսական դրույթների քննարկում:

Մասնակցում էին տնտեսագետներ Հրանտ Բագրատյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Մարկոսյանը:

Ուշագրավ քննարկումն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք մեջբերումներ բանախոսների որոշ մտքերից:

Հրանտ Բագրատյան

Մի բան ենք ասում, հետևներիցս գրում են՝ բա ձեր տարիներին…

Նյութ չկա, որ մենք կարողանանք վերլուծել ճիշտն ու սխալը, ծրագիր չկա գրած

Դրսից տնտեսագետներ ինչի՞ եք բերում, հեսա, նստած են, էլի, տղերքը

Հազար հատ խորհդուրդ կարող էի տալ, բայց էնպիսի մթնոլորտ է, որ ինչ խորհուրդ տալիս ես...

Գյուղատնտեսությունը պետք է ապահովագրել, բայց պետք է չլինի պետության հաշվին, որպեսզի չլինի «կաշ-կալամաշ»

Աստծուն էլ բերեք, իմ «100 քայլ»-ից չի գրի

Կոչ եմ անում զգուշությամբ խոսել հարկային համաներման մասին

Ոչ մի հիմարի մտքով թող չանցնի, թե կարելի է խոշորացնել գյուղատնտեսությունը

Վրաստանում արված բարեփոխումները Հայաստանում 90-ականներին իրականացված բարեփոխումների կրկնություններն են

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մենք «իզմ»-երով չենք խոսում. Իզուր

Հենց խոսում եմ, ասում են՝ էլի իրան գովաց

Աշոտ Մարկոսյան

Ամեն մի թուղթ չի կարող կոչվել ծրագիր

Ես զարմանում եմ՝ ո՞նց են ասում մենաշնորհները վերացնելու ենք, եթե կան բնական մենաշնորհներ

Վահագն Խաչատրյան

Հայաստանի տնտեսական խնդիրների լուծումը քաղաքական դաշտում է

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ