18 02 2025

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Դատական նիստ՝ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով



Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում  ընթանում է Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստ։ Պաշտպանական թիմը  հայտարարում է, որ Տիրան Խաչատրյանը շարունակում է գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ։

Հիշեցնենք` որ 2025 թվականի հունվարի 3-ին Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ Նա մեղադրվում է նրանում, որ մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Տիրան Խաչատրյանը կաանքի տակ է 2025 թվականի հունվարի 5-ից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ