«Մայր Հայաստանը» փետրվարի 1-ից բոյկոտի ակցիաներ է իրականացնում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման։
Վաղ առավոտից «Մայր Հայաստան» շարժման և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անում ավտոբուսներում։
«Մայր Հայաստանն» ավելի վաղ կոչ էր արել բոյկոտել ուղեվարձի սակագնի թանկացումը և իրականացնել «շնորհակալության» բոյկոտ։ Սա նշանակում է, որ քաղաքացիները պետք է մտնեն տրանսպորտ, շնորհակալություն հայտնեն վարորդին, չվճարեն ուղեվարձի համար՝ նշելով, որ կատարում են բոյկոտի ակցիա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը