24 02 2024

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Քաղաքացիները հավաքվել են Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու



 

Քաղաքացիները, հասարակական-քաղաքական գործիչները հավաքվել են Մայր Աթոռում՝ ի աջակցություն Եկեղեցու։

Վաղարշապատ խոշորացված համայնքի ընդդիմադիր «Էջմիածին» խմբակցությունը նախապես հաղորդագրություն էր տարածել՝ նշելով․ «Բոլորս քաջատեղյակ ենք` վերջին շրջանում ինչ որ արկածախնդիրների կողմից դեպի Հայ Առաքելական Եկեղեցին իրականացվող կեղտոտ քայլերի մասին, որոնք առաջին իսկ պահից մեր կողմից արժանացել են կտրուկ հակազդեցության:

Համախմբված գործողությունների արդյունքում, համայնքապետարանի կողմից չեղարկվեց մինչ այդ իր իսկ կողմից արտոնված, «Վարդանանք» շարժման կողմից պլանավորվող հակաեկեղեցական և ապազգային ակցիաները, ինչպես նաև մեծ կոնսոլիդացիա առաջացրեց պաշտպանելու Հայ Եկեղեցին ոտնձգություններից:

Այս ամենից հետո բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում «Վարդանանք» կոչվող , իբր թե, կառույցը հայտարարել է , որ չեղարկում է և հետաձգում իրենց ակցիաները Էջմիածնում:

Սակայն, կարծում ենք` պետք է պահպանել զգոնություն և հետևողական պայքար մղել նման անհասկանալի և սրբություն չունեցող անձանց կողմից իրականացվող ցանկացած միջոցառման դեմ:

Հաշվի առնելով վերը նշվածը և այդ անձանց բարոյական կերպարը` առաջարկում ենք ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ (բաց խորան):

Հայ Առաքելական Եկեղեցին Սրբության Սրբոցն է»։

«էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը Yerevan.Today-ին մանրամասներ էր ներկայացրել ակցիայից։

Մանրամասները՝ ՈւՂԻՂ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ