Մամուլի ասուլիսով են հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը, 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի նախագահ Արուս Հարությունյանը, «Որդիների կանչ» կազմակերպության ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը։
Թեման՝ «Ինչո՞ւ ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել «Եռաբլուրի գործով»։
Հիշեցնենք՝ 2022թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր»-ում փակել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը՝ արգելելու համար Փաշինյանին իր այցով պղծել սրբավայրը։ Ոստիկանները բռնի ուժով ծնողներին բերման էին ենթարկել։ Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ ոստիկանների գործողություններում հանցակազմ չի գտել, և ՀՀ դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը