Համաժամանակյա հավաքներ են տեղի ունենում Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում:
Պահանջը Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է։ Ստեփանակերտում կազմակերպիչն Արցախի կառավարությունն է, Երևանում՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կոչ էր արել մասնակցել հավաքներին՝ «համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից պահանջ ուղղելու Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը»։
Առաջարկում ենք ուղիղ միացմամբ հետևել գործընթացներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը