19 07 2023

Գումարվել է դատավորների աղմկահարույց ընդհանուր ժողովը. ՈւՂԻՂ



 

Հուլիսի 19-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ԲԴԽ անդամի ընտրությունը տեղի կունենա։

Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և, ըստ այդմ, ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ։

Ինչպես պարզվեց՝ ծանուցումներ չեն ստանա Երևանի քրեական դատարանի դատավորները, ինչն առաջին անգամ չէ։ Ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ևս Դատական դեպարտամենտը ծանուցագրեր ուղարկել էր միայն Սնանկության դատարանի դատավորներին՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ԲԴԽ-ում ապահովել նաև Սնանկության դատարանի դատավորների մասնակցությունը։ Ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս անգամ ԲԴԽ-ից ստացված պարզաբանման համաձայն՝ անհարժեշտ է ԲԴԽ-ում ապահովել մարզերից դատավորների մասնակցությունը:

Առաջարկում ենք դատավորների ճեպազրույցը դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ