11 07 2023

Փաստաբանների եռօրյա բողոքի ակցիան մեկնարկեց․ երթ դեպի ՆԳ նախարարություն․ ՈւՂԻՂ



 

Մեկնարկել է փաստաբանների եռօրյա բողոքի ակցիան։ Փաստաբանների պալատի վարչական շենքից երթ է տեղի ունենում դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով։ Նրան հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը:

Հիշեցնենք, որ 2023թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ: Փաստաբաններն արձանագրել են իրավասու մարմինների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:

Արձանագրել են, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել և փաստաբանների կողմից իրականացված բողոքի ակցիաները, այդ թվում՝ մեկ օրյա դատարաններից և նախաքննության մարմիններից հրաժարվելու ակցիան, որևէ արդյունք չեն տվել:

Ակցիան առաջարկում ենք դիտել ՈւՂԻՂ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ