30 06 2022

Մնացական Մարիտիրոսյանը հրապարակում է Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը. ուղիղ



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատական նիստին ասել է, որ պաշտպանյալի առողջական վիճակը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ վատթարացել է` նա շաքարային դիաբետ ունի, ինչպես նաև այլ խնդիրներ։

«Այս ամենը հաշվի առնելով` միջնորդում եմ դատարանին, որպեսզի Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով։ Գրավի չափը թողնել դատարանի հայեցողությանը, սակայն պատրաստ ենք վճարել առնվազն 80 մլն դրամից սկսած։ Հարգելի դատարան, խնդրում եմ այս գործով ուշացած արդարադատություն թույլ չտալ»,- ասել է փաստաբանը։

Գործով մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդությունը` ասելով, որ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ է եզրակացություններ մասնագետների կարծիքների հիման վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ